211652_close_icon

ԱՄՆ֊ում շուրջ 50 ավտոմեքենա իրար են բախվել․ կա 3 զոհ

views-count2094 դիտում article-date 12:28 13-03-2014
Այսօր ԱՄՆ֊ի Օհայո նահանգում խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Տոլեդո և Կլիվլենդ քաղաքների միջև գտնվող բանուկ մայրուղու վրա միմյանց են բախվել շուրջ 50 մարդատար և բեռնատար մեքենաներ։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Ավտովթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են․ չորեքշաբթի Օհայոյում ուժեղ ձնաբուք է գրանցվել։ Պատահարի վայրում երթևեկությունը 4 ժամով դադարեցվել է։

Նմանատիպ նյութեր