3143 դիտում
18:13 12-03-2014
Կեղծանունով հանդես եկողներին ճանապարհ չտալը ճիշտ է. Վահե Ղազարյան
Վահե Ղազարյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Կեղծանունով վիրավորական տեքստերի հրապարակումը նման է պատի ծակից անսպասելի կրակոցի, կամ անանուն ահաբեկչության: Իհարկե լավ կլիներ, որ մարդն ընդհանրապես չհայհոյեր իր տեսակին, բայց եթե դա անում է, ապա թող տղամարդավարի անի՝ երես առ երես, ճակատ առ ճակատ: Կեղծանունով վիրավորելու պրակտիկան տպավորություն է ստեղծում, թե հասարակության մեջ փոքրոգի վախկոտները շատ են, իսկ թիրախներն՝ ամենազոր:
Իրականում ամենազոր մարդիկ չկան, իսկ վախկոտների առատությունը վիրավորական է հասարակության համար: Նրանք իրենց երևակայում են կռվող կողմ և թշնամի են ընտրում հասարակական դիրք ունեցողին, որպեսզի իրենց ողորմելի գոյությունը ինչ-որ չափով արադարացնեն: Ճիշտ է, թշնամին երբեմն օգնում է մտածել անվտանգության մասին, չմեծամտանալ, չգերագնահատել հնարավորությունները, սակայն եթե նա աներևույթ ու վախկոտ է, ընդամենը օդ է պղտորում:
Կեղծանունը լայնորեն կիրառվում էին միջնադարում, երբ ամեն ինչ կառուցված էր հեղինակությունների վրա: Ներկա ժողովրդավարական երկրներում բոլորը հավասար են և սոցիալական հարաբերությունները բաց են ու թափանցիկ: Այդ թափանցիկության շնորհիվ ձևավորվում է փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչը երկրի ամրության գրավականն է: Այնպես որ, կեղծանունով հանդես եկողներին ճանապարհ չտալը ճիշտ է և՛ մարդկային, և՛ սոցիալական, և՛ մշակութային տեսանկյուններից»:
Նմանատիպ նյութեր
7927 դիտում
09:49 30-09-2017
Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի ագրեման չտալը անձնավորված խնդիր է. Սոսո Ցինցաձե. «Ժամանակ».
7024 դիտում
23:30 07-02-2018
«Սերը միակ բանն է, որ մեզ բոլորիս համախմբում է, անգամ Թրամփին». Ագոպ կեղծանունով ֆրանսահայ երաժիշտ
Այս բաժնից
2347 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
775 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
709 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի