211652_close_icon

Վենեսուելայի նախագահը ռադիոծրագիր է վարում

views-count1468 դիտում article-date 15:58 12-03-2014
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ազգային ռադիոյով «Մադուրոյի հետ կապի մեջ» կոչվող սեփական ռադիոծրագրի մեկնարկ է սկսել։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։ Բացի այդ, երկրի ղեկավարը մտադիր է քաղաքացիների հետ շփվել Twitter և Facebook սոցցանցերի միջոցով։ Վենեսուելայում ուղիղ եթերից ժողովրդի հետ շփման փորձի հիմնադիրն Ուգո Չավեսն է, ում «Ալո, նախագահ» ծրագիրը ժողովրդի կողմից շատ սիրված էր։

Նմանատիպ նյութեր