ԵԱՀԿ պատվիրակությունը ժամանել է Դոնեցկ
ԵԱՀԿ անդամ երկրների ռազմական դիտորդների խումբը ժամանել է Դոնեցկ։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը։
«ԵԱՀԿ անդամ երկրների չզինված զինվորական և քաղաքացիական անդամներից կազմված խումբը ներկա պահին գտնվում է Դոնեցկում»,֊ ասվում է հայտարարության մեջ։
Նախօրեին Ուկրաինան հրավիրել էր ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին՝ խնդրելով շարունակել ռազմական դիտորդական առաքելությունը։ Նրանց այցը կերկարաձգվի մինչև մարտի 16֊ը։ Հրավերքին 26 պետություն է արձագանքել։
Հիշեցնենք, որ մարտի 5-12-ի համար Կիև հրավեր էր ուղարկել ԵԱՀԿ անդամ երկրներին, սակայն նրանց թույլ չեն տվել Ղրիմի տարածք մուտք գործել։