Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել
«Վոլգա»-ի գլխավոր մարզիչ Յուրի Կալիտվինցևը Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Ամկար»-ի հետ կայացած խաղից հետո նշել է, որ թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը վնասվածք է ստացել: Մարզչի խոսքերով Հայաստանի հավաքականի խաղացողը վնասել է ոտքի մկանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Վոլգան» մրցակից հարկի տակ 1:5 հաշվով զիջել է «Ամկար»-ին: