Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն կարժենա մոտ 1,8 մլն դոլար. Ակսյոնով
Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեի անցկացման նախնական ծախսերը մոտ 1,8 մլն դոլար են գնահատվել: Այս մասին հայտնել է Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Ներկայումս Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները հանրաքվեի անցկացման նախնական ծախսերի գումարը 1,8 մլն դոլար են գնահատել»,- հայտնել է նա թվիթերի իր էջում։
Նշենք, որ ավելի վաղ ակսենովը հայտնել էր, որ Ղրիմի Գերագույն ռադայի աշխատակազմը նախարարների միության ներկայացուցիչների հետ միասին զբաղվում է հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքներով։
Ղրիմի կարգավիճակի մասին հնարաքվեն կանցկացվի 2014 թվականի մարտի 16֊ին։