Շալանդը` Հայաստանի հավաքականի պաշտպանությունում ունեցած խնդիրների մասին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հանդիպել են լրագրողների հետ: Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է մեր ընտրանու պաշտպանությունում ունեցած խնդիրների մասին:
«Քանի որ հետին գծում խաղացողների լայն ընտրություն չունենք, ապա պետք է հնարավորություն տանք բոլոր խաղացողներին: Պետք է փորձենք ուժեղացնել այս պաշտպաններին: Եթե առջևի գծի խաղացողները օգնեին պաշտպանությանը, ապա ավելի լավ պաշտպանություն կունենայինք: Պետք է կարողանանք լուծում գտնել այս ֆուտբոլիստներով, քանի որ այլընտրանք չկա»,-ասել է Շալանդը: