211652_close_icon
views-count7028 դիտում article-date 22:03 17-07-2021

ՍԴ 9 դատավորները պատկերացնում էին, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կփռեն ասֆալտին, կկտրեն մատները. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

ՍԴ-ի այս որոշումը կանխատեսելի էր, ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ եւ հստակ: Այս մասին, ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը, որն ուժի մեջ թողեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը, հայտնում է News.am-ը:

«9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանության դեմ գնալու դեպքում իրենց կարող են փռել ասֆալտին, կտրեն  մատները, վենդետա լինի եւ այլ բոլոր մյուս տերմինները: Կարելի է ասել, որ ՍԴ-ն այս պայմաններում չունեցավ խիզախություն կայացնելու ճիշտ որոշում, որը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Դուք բոլորդ տեսաք նիստի ընթացքը, հակափաստարկների բացակայությունը, որից որեւէ իրողություն չի կարող փոխվել ՍԴ-ի իրավական փաթեթավորմամբ, քաղաքական  հրահանգով կատարված որոշմամբ: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր