Թուրքիայում բացվել է աշխարհի 5-րդ ամենամեծ ջրային թունելը. տեսանյութ
Երեկ՝ մարտի 9-ին, Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում բացվել է Թուևրքիայի ամենախոշոր և աշխարհում 5-րդ խոշորագույն ջրային թունելը, որի բացումը կատարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թունելը կառուցվել է տարածաշրջանային զարգացման ծրագրի շրջանակներում, որի նպատակը այդ երկրի չզարգացած շրջաններում էկոնոմիկան և գյուղատնտեսությունը զարգացնելն է:
Էրդողանի խոսքով՝ նախագծի շնորհիվ շուրջ տարածաշրջանում 200,000 մարդ աշխատանքով կապահովվի: Ծրագրված է տարեվերջին ավարտել թունելի պոմպակայանների կառուցումը:
Նախագծի իրականացման վրա ծախսվել է գրեթե 1 մլրդ դոլար: