4535 դիտում
13:50 23-09-2017
Նալդանդյանն ու Մամեդյարովն առանձին-առանձին հանդիպել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Սեպտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեԼ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտ քայլերի շուրջ։
Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր։
Նույն օրը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկի հետ: Այդ մասին Թվիթերում գրառում է կատարել Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
[img]http://shamshyan.com/ups/images/0994220001506159799837114.jpg[/img]
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը և օրակարգի հարցեր:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ համանախագահների միջնորդությամբ:
Նմանատիպ նյութեր
999 դիտում
15:19 28-04-2015
Մամեդյարովն ապրիլի 30-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը