Քեթրին էշթոնը Թեհրան է ժամանել
Քիչ առաջ Իրանի մայրաքաղաք Թեհրան է ժամանել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
Էշթոնը Իրան է ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով: Օդանավակայանում Էշթոնի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Այցի շրջանակներում ԵՄ դիվանագիտության ղեկավարը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, արտգործնախարար Զարիֆի և ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրին առնչվող հարցեր: