Վանի հայկական եկեղեցին` խոտի, փայտի, գոմաղբի պահեստարան
Վանի նահանգի Չաթաք շրջանի Քորլու գյուղի տարածքում գտնվող երբեմնի հայկական եկեղեցին այսօր շահագործվում է բոլորովին այլ նպատակով, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1319]Ermenihaber.am[/url] կայքը:
Եկեղեցին նախկինում 5 տարի ծառայել է որպես դպրոց, իսկ այնուհետև` հնձված խոտի պահեստարան և ոչ միայն: Տեղի մահմեդական բնակիչները հայկական եկեղեցին այժմ օգտագործում են նաև փայտանյութ և կենդանական գոմաղբ պահեստավորելու նպատակով:
Եկեղեցին քիչ-քիչ ափլուզվում է և գտնվում է ոչնչացման վտանգի տակ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1319]այստեղ[/url]: