Սիմֆերոպոլում գրավել են զինկոմիսարիատի շենքը
Սիմֆերոպոլում զինվորական համզգեստով անձինք գրավել են զինկոմիսարիատի շենքը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
BBC-ի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է ռուսական պետհամարանիշերով 2 բեռնատար մուտք գործում զինկոմիսարիատի տարածք։
Նշենք, որ այս գիշեր անհայտ անձինք, ենթադրաբար ռուս զինծառայողներ, փորձել են գրոհել Սևոստոպոլում գտնվող զինվորական բաժանմունքը։ Նրանց հաջողվել է տարածք մուտք գործել, սակայն մի քանի ժամ անց նրանք լքել են տարածքը։