1740 դիտում
09:01 27-02-2014
Սիմֆերոպոլում սպանված գործարարի հարազատները հայ համայնքից դագաղ գնելու համար գումար են խնդրել և մերժվել․ Ժողովուրդ
«Փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 ու հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով սակայն համայնքի սանիկների մեծ մասը հրաժարվել է օգնել գործարարի ընտանիքին։ Իսկ թե ինչու՝ Վաղարշ Մելքոնյանը չկարողացավ ասել. «Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ հարաբերություններ են ունեցել նրա հետ, ու ինչ խնդիր կա նրանց մեջ, որ չեն ցանկանում օգնել։ Կամ գուցե հետո օգնեն»։ Ըստ համայնքի ղեկավարի՝ գործարարը վերջին շրջանում ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել և միլիոնավոր թշնամիներ. «Աստված գիտի, թե ինչի համար են խփել։ Բիզնեսմեն, խառը տղա էր։ Կարծում եմ` դեպքը պայմանավորված էր իր գործունեության հետ, և այստեղ ազգայինի հարց չկա»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4178 դիտում
09:33 28-02-2014
Նոր մանրամասներ Սիմֆերոպոլում սպանված հայ գործարարի սպանության դեպքից․ Ժողովուրդ
12682 դիտում
10:45 10-11-2016
Կառավարությունը 6,2 միլիոն դրամով կես հեկտար հողակտոր է գնելու Դիլիջանի համայնքից. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»