2433 դիտում
22:13 07-03-2014
Ինչպես դուրս գալ այս վիճակից
Մեզ բոլորիս անհանգստացնում են անթիվ քանակի խնդիրներ. երկրի ֆինանսատնտեսական վիճակը, անբարոյականության տարածվածությունը, հարևանի գործերի լավանալը, անցորդի խեթ հայացքը, բոլոր-բոլորը ուղղակի կամ անուղղակի, գիտակցված կամ չգիտակցված կերպով ազդում են մեզ վրա և անհանգստություն պատճառում: Այս ամենը կա բոլոր ժողովուրդների մեջ և բոլոր երկրներում, սակայն շատ քիչ երկրներում է ու ժողովուրդների դեպքում է, որ նկատվում է այս աստիճան ագրեսիա և ինքնաթունավորում, որքան մեզ մոտ է:
Դրությունն այս տեղ է հասել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, որոնց մասին խոսելու համար հարկ է խոր ուսումնասիրություն կատարել, սակայն, ամեն դեպքում, մենք կարող ենք այս վիճակը հաղթահարել միայն ինքներս մեզ վրա աշխատանք տանելով:
Եթե մեկը մեզ նեղացնում է, շատ բնական է, որ մենք էլ նույնն անենք նրա հետ, սակայն բարոյականը կայանում է, նախ և առաջ, վեր կանգնել բնականից. հարկավոր է մտածել. «Ես ինչ եմ արել, որտեղ եմ թերացել, որ այս մարդն այս վերաբերմունքը ցույց տվեց իմ նկատմամբ»: Եթե գտնվում է մի այդպիսի պատճառ (որն, իրականում, գտնելն ամենադժվարն է, որովհետև գտնելուց ավելի բարդ է, այն ինքդ քեզ խոստովանելը), ուրեմն հետագա քայլերը պարզ են, իսկ եթե այդ մարդուն տեսնում ես կյանքում առաջին անգամ, կամ որ ավելի անտանելի է` եթե մարդու հետ երկար ճանապարհ ես անցել և չես մտաբերում, որ նրա նկատմամբ կատարած լինես մի անվայել բան, այս դեպքում ի՞նչ անել: Որպես կանոն, անտեղի վատ պահվածք են ունենում այն մարդիկ, որոնց հետ (մեծ մասամբ մանուկ ժամանակ) վատ են վարվել իրենց վրա ինչ-որ իշխանություն ունեցող անձինք: Այստեղ ոչ միայն մեղքը չի կարելի բարդել այդ վարմունքն ունեցողի վրա, այլև նրանց հարկավոր է խղճալ:
Կա ևս մի տարբերակ. այն ցույց տանք օրինակով. Միքաել Ֆեդեն պատմում է, որ մի անգամ ինքը զրուցել է գեղջուկ երեխայի հետ: Երեխան, որը շատ սրտաբաց ու մարդամոտ էր, երբ այլևս պատմելու բան չուներ իր մասին, սկսում է խփել Ֆեդեին և շան ձագի նման գզվրտուք-խաղի մարտահրավերների շարժումներ անել: Ֆեդեն եզրակացնում է, որ երեխան ոչ թե չար է, այլ ուղղակի ուզում է շարունակել շփումը, սակայն քանի որ սպառվել էր արդեն իր մարդկային շփման համար պիտանի պաշարը (խոսքը, պատումը), նա, ավտոմատ, անցում է կատարում կենդանական, բնական-բնազդային շփմանը:
Մ. Ֆեդեյի այս փորձառությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ այն մարդիկ, ովքեր անտեղի ագրեսիա են դրսևորում, նրանք ուղղակի սպառած են լինում իրենց մարդկային (կամ ունեցած չեն էլ լինում, որ սպառեն) հատկությունները: Եվ սա բնավ կապ չունի, թե մարդն ինչ կրթություն ու հմտություն ունի. կան անհիմն ագրեսիայի ձևոր, որոնք իրացվում են շատ հմուտ ու գրագետ կերպով: Անհիմն ագրեսիայի պատճառն ինքնակրթության, այլ ոչ թե կրթության, պակասն է: Մարդիկ կարող են անգիր անել ամբողջ գրքեր, սակայն դրանցից նույնիսկ մի բառ չներքնայնացնել, իրենցը չդարձնել, դաս չքաղել և ոչինչ չսովորել:
Ահա սա է պատճառը, որ մեր շատ գրագետ ու անգրագետ, հարուստ ու աղքատ, պաշտոնյա ու ենթակա… համաքաղաքացիներ, ամեն ինչ գիտեն, բացի դիմացինին հասկանալուց: Եվ հետևաբար վնասում են բոլորին, այդ թվում, հենց իրենց նույնպես:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ [/b]
Նմանատիպ նյութեր
4990 դիտում
10:33 05-04-2018
Պետք Է փորձենք արժանապատիվ դուրս գալ այս վիճակից. Ռաֆայել Քոթանջյան. «Հայկական ժամանակ»
11489 դիտում
22:56 03-05-2021
Հնարավո՞ր է այս վիճակից դուրս գալ. ամեն ինչ կորած չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20282 դիտում
08:02 15-03-2016
Հուսանք ընտանիքը կկարողանա ոտքի կանգնել և դուրս գալ ծայրահեղ աղքատ վիճակից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
631 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
433 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը