«Բորուսիա»-ն համաձայնվել է Տեր Շտեգենին բաց թողնել «Բարսելոնա»
Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ն համաձայնվել է թիմի դարպասապահ Մարկ- Անդրե Տեր Շտեգենին բաց թողնել «Բարսելոնա», հայտնում է Goal.com-ը: Երեք կողմերի միջև գործարքի բոլոր մանրամասները արդեն համաձայնեցված են:
Նշվում է, որ գերմանական ակումբը դարպասպահի տրանսֆերի դիմաց խահանջել է 9-12 մլն եվրո, ինչպես նաև «Բարսելոնա»-ի հետ երկու ընկերական խաղ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերել:
Տեր Շտեգենի պայամանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: