211652_close_icon

Օբաման Պուտինին Ղրիմի հարցով եռակողմ բանակցությունների առաջարկ է արել

views-count1590 դիտում article-date 13:57 07-03-2014
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ֊ի նախագահ Բարակ Օբաման հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրություն։ Այս մասին փոխանցում է Interfax֊ը։ Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի վրա ներգործում է միջազգային օրենքի նորմերի շրջանակներում։ Ըստ Կրեմլի հաղորդման, հեռախոսազրույցն ամերիկյան կողմի նախաձեռնությամբ է իրականացվել։ BBC-ի տվյալների համաձայն, այն ավելի քան 1 ժամ է տևել։ Սա երկու պետությունների ղեկավարների Ուկրաինայի իրադրության հետ կապված 2֊րդ հեռախոսազրույցն է։

Նմանատիպ նյութեր