Բրյանսկ տանող մայրուղում բախվել էին Mercedes –Benz, Lada Priora և Audi մակնիշի մեքենաները, որոնք չնչին վնասվածքներ էին ստացել, իսկ նրանց վարորդներն ու ուղևորները սպասում էին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներին:
Այդ պահին, ճանապարհի ճիշտ այդ հատվածում 27-ամյա վարորդի վարած МАЗ բեռնատարը բախվել էր մեկ այլ МАЗ-ի և հայտնվել հանդիպակաց գոտում, որտեղ էլ բախվել էր կանգնած Mercedes –Benz-ին:
Բեռնատարը վրաերթի էր ենթարկել Mercedes –Benz-ի կողքին կանգնած` Audi մակնիշի մեքենայի 32-ամյա ուղևորուհուն, ով տեղում մահացել էր:
Ներկայացնում ենք տեսանյութը: