Ղրիմում գերեվարված ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնաբերվել է
Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնն իր ֆեյսբուքի էջում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է, որ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերրին, ով այցելել էր Ղրիմ Պան Գի Մունի հանձնարարականով կանգնեցրել են անհայտ զինված անձինք և պահանջել, որ նա գնա իրենց հետ օդանավակայան և լքի Ղրիմը, սակայն նա հրաժարվել է ենթարկվել և այս պահին իջնելով ավտոմեքենայից ոտքով վերադառնում է իր գործընկերների մոտ` հյուրանոց:
Ինչպես հայտնել էինք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերրին, ով այցելել էր Ղրիմ Պան Գի Մունի հանձնարարականով, գերեվարվել է անհայտ զինված մարդկանց կողմից, հաղորդել էր Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունն արել էր Ուկրաինայի ԱԳ նախարարությունը: Ըստ նրանց տվյալների դեպքը տեղի է ունեցել Սիմֆերոպոլ քաղաքում:
Անցած շաբաթ հատուկ ներկայացուցիչ Սերրին հետաձգել էր այցն անհայտ պատճառով: