ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Ղրիմում գերեվարվել է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սերրին, ով այցելել էր Ղրիմ Պան Գի Մունի հանձնարարականով, գերեվարվել է անհայտ զինված մարդկանց կողմից, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությունն արել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը: Ըստ նրանց տվյալների դեպքը տեղի է ունեցել Սիմֆերոպոլ քաղաքում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Անցած շաբաթ հատուկ ներկայացուցիչ Սերրին հետաձգել էր այցն անհայտ պատճառով: