211652_close_icon
views-count6847 դիտում article-date 18:14 05-03-2014

Մանվել Գրիգորյանը՝ իր և Վազգեն Սարգսյանի ծանոթության մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Դեռ 15 տարի առաջ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ էինք նրա ծննդյան օրը գնում՝ Գրետա մայրիկին տեսնելու, բայց Վազգենից հետո էլ մենք այդ ավանդույթը շարունակում ենք եւ գնում Գրետա մայրիկին շնորհավորելու»,-այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում Գրետա մայրիկին տեսակցելուց հետո: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականները Վազգեն Սարգսյանի ծնունդը սկսեցին նշել՝ ԵԿՄ վարչության շենքում վաղ առավոտյան նրա կիսանդրու առաջ ծաղիկներ դնելով: Այնուհետեւ ԵԿՄ վարչության մի մասը գնաց Արարատ՝ Վազգեն Սարգսյանի հայրական տուն՝ նրա ծնունդը շնորհավորելու, իսկ մյուս մասը Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ «Նաիրի» բժշկական կենտրոնում Գրետա մայրիկին տեսակցելու եւ շնորհավորելու, ինչից հետո ԵԿՄ նախագահը, կիսվելով Վազգեն Սարգսյանի հետ կապված հիշողություններով, ասաց. «Վազգենը մեզանից մեկն է եղել: Առաջին օրվանից միասին շարքային զինվորից սկսել ենք ու շարունակել մեր գործունեությունը»: Խոսելով իրենց ծանոթության մասին՝ ասաց, որ այն տեղի է ունեցել պատերազմի դաշտում: «Երասխավանում ծանոթացանք: Չնայած մենք այն ժամանակ արդեն Հադրութի շրջանում էինք: Երասխավանում, երբ գործողությունները սկսվեցին, ջոկատներով գնացինք եւ այնտեղ հանդիպեցինք Վազգենին: Բայց այդ ժամանակ դեռ Հերոյանինք էին: Վազգենը շատ ջահել էր, բայց շատ կարճ ժամանակում ցույց տվեց իր ուժը, որի մասին հիմա բոլորն են խոսում»,- պատմեց Մանվել Գրիգորյանը: Ընդգծեց, որ շատ հպարտ է, որ մեր նոր սերունդը տեր է Սպարապետի թողած ժառանգությանը, ինչը նշանակում է, որ մենք մեզ գնահատել գիտենք: Արդեն Եռաբլուրում հավաքվել էին Սպարապետի մարտական ընկերները, ԵԿՄ վարչության ստորաբաժանումները՝ Հայաստանի տարբեր շրջաններից: Այնտեղ էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, Սյունիքի նախկին մարզպետ, ԵԿՄ վարչության անդամ Սուրեն Խաչատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: Ավելի ուշ Եռաբլուրում խոսելով Վազգեն Սարգսյանի երազանքների մասին՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սպարապետը երազում էր, որ Երեւանում «Շանզե Լիզե» անվամբ փողոց ունենանք: «Ասում էր, որ ընթացիկ պետք է հասնենք դրան, որ աշխարհում ճանաչվենք մեր լավ փողոցներով , մտավորականով կյանքով, ինչով որ կանք: Ճիշտ է, թերություններ շատ ունենք, բայց հույս ու հավատ էլ ունենք»,- նշեց Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե հասնու՞մ ենք նրա երազանքներին, ասաց. «Հասնում ենք, ավելին՝ ժամանակը կգա, որ կանցնենք էլ»: Մանվել Գրիգորյանի հետ զրույցում նկատեցինք, որ շատերի մոտ կարծիք կա, թե իր նման մարդիկ խնդիրներ չունեն եւ հետաքրքրվեցինք, թե ինքն ինչ խնդիրներ ունի, ասաց. «Իմ խնդիրն է, որ ես հասցնեմ այս երկրի, այս երեխաների եւ իմ երեխաների համար ավելի շատ բան անել»: Եռաբլուրում ելույթ ունեցավ նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատանի երկրապահները երդում տվեցին, ցուցադրական ելույթներ ունեցան, իսկ միջոցառումը եզրափակվեց ԵԿՄ վարչության շենքում, որտեղ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականները ձվով, թարխունով եւ այլ հյուրասիրությամբ շնորհավորեցին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը: Բոլոր մայրերին Գրետա մայրիկի գլխավորությամբ առողջություն ցանկացան: Պատրաստեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ [b]ԼԵՎՈՆ ԱՄԻՐԶՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր