Թուրք կինոդրամատուրգներն` ընդդեմ «Նիմֆոմանուհու» արգելմանը
Թուրքիայի կինոդրամատուրգների միությունը քննադատել է Թուրքիայում սկանդալային «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրության արգելումը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=474]Ermenihaber.am[/url] կայքը:
Միության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ֆիլմերը և արվեստի այլ ստեղծագործությունները զանգվածներին հասցնելուն խոչընդոտող ցանկացած օրենք անընդունելի է: Ֆիլմի ցուցադրության սահմանափակման մասին որոշումը մեծ սխալ ենք համարում: Պետության պարտականությունը ֆիլմի դիտման համար տարիքային դասակարգումն անելն ու մարդկանց ֆիլմի բովանդակության մասին տեղեկություն տալն է, ոչ թե չափահաս մարդկանց նախասիրությունները որոշելը: Թուրքիայի կինոդրամատուրգների միության անունից մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ դեմ ենք գրաքննության բոլոր դրսևորումներին»:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=5&cur_news=474]այստեղ[/url]: