Հանրապետության նախագահն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող Սպարապետի մորը՝ Գրետա մայրիկին
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոն է այցելել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրապետության նախագահն այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին, ով մարտի 5-ից գտնվում է նշված կենտրոնում՝ կենտրոնի բժիշկների հսկողության տակ:
Կենտրոնում նախագահին դիմավորեց ՀՀ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: