1829 դիտում
18:13 06-10-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության ծառայության նոր պետին
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին:
«Պարոն Հայրապետյանը երկարատև աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում: Մենք մեծ սպասելիքներ ունենք՝ կապված այս կառույցի աշխատանքների բարելավման հետ»,- ասել է նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը շնորհավորել է Արմեն Հայրապետյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարին, նշել է, որ արդյունավետ, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ կկարողանան կատարել հանրապետության ղեկավարության բոլոր հանձնարարությունները:
«Խնդիրները բազմազան են, շատ դժվար աշխատանք է Ձեզ սպասվում: Այս ծառայությունը մեր երկրի համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ կոչված է պաշտպանել սպառողների շահերը և նպաստել գործարարության զարգացմանը մեր հանրապետությունում»,- նշել է Սերգո Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
2059 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին