Երևանում վթարի է ենթարկվել մաքսայինի աշխատակիցը
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր` մարտի 4-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 
Ժամը 00:20-ի սահմաններում,  Դավիթ Բեկի փողոցից 300 մետր դեպի Նոր Գաջի գործարան տանող ճանապարհին Երևան քաղաքի Վարդաշեն 9 փողոցի բնակիչ 28-ամյա Արմեն Հովսեփյանը,  իր կողմից վարած ВАЗ 2110 մակնիշի  26 QQ 666  համարանիշի  ավտոմեքենայով ընդհարվել է քարին և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովսեփյանը, ով աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հատուկ բաժնում,  որպես առաջին կարգի մասնագետ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: 
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

