6962 դիտում
23:06 04-03-2014
Պարզվել է «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց ֆինանսիստի կողմից խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորի ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, երեկ` մարտի 3-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի, «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու 1-ին փակուղու բնակիչ 24-ամյա Պետրոս Պետրոսյանն է, ով Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել «8-րդ ողի կոմպրեսիոն կոտրվածք» ախտորոշմամբ:
Երեկ վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորները եղել են 4 հոգի, սակայն պարզվել է, որ մնացած 3-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են բժշկական օգնությունից` հայտնելով, որ առողջական խնդիրներ ու գանգատներ չունեն:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 3-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց 23/41 տան բնակիչ, 34-ամյա Տիգրան Կարապետյանը Subaru մակնիշի 06 PP 099 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Կարիտաս» ՍՊԸ-ի դիմաց, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի բաժանարար բետոնին, պոկել բաժանարար գոտում եղած ծառը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց գոտում:
Գլխիվայր շրջվելուց հետո մոտ 150 մետր սահելով հարվածել էր դեպի Երևան ընթացող Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Վիգեն Վարդանյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 PO 969 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից գլխիվայր շրջվել, առաջ էր սահել և հարվածել Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Ավագյանի Chevrolet Niva մակնիշի 08 LU 837 համարանիշի ավտոմեքենային:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին, որ վթարի հետևանքով 3-4 հոգի տեղափոխվեցին հիվանդանոցներ:
Իսկ մի քանի երիտասարդներ, որոնք ներկայացել էին գլխիվայր շրջված ավտոմեքենայի վարորդի ընկերներ ու հարազատներ, փորձել էին անհարգալից վերաբերմունք ցուցաբերել մյուս վթարված ավտոմեքենաների վարորդների ու ուղևորների նկատմամբ, սակայն տեսնելով, որ մարդիկ են հավաքվում, տեղի էին տվել:
Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ վթարի վայր էր ուղարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը` ավագ քննիչի գլխավորությամբ:
Կարճ ժամանակում վթարի վայր էր ժամանել «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, իսկ «ՍԻԼ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը վթարի վայր ժամանել էր 1.5 ժամ ուշացումով՝ պատճառաբանելով, թե ուշ է տեղեկացվել, սակայն մարդիկ հերքել էին նրանց ասածը:
Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել էին ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Subaru-ի վարորդ Տ. Կարապետյանն աշխատում է «VIV centre»-ում՝ որպես ֆինանսիստ:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15622 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35885 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց