Հենրիխ Մխիթարյանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հավաքականի համար. Յուրան
Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Սերգեյ Յուրանը Ռուսաստան – Հայաստան խաղից առաջ նշել է, որ ռուս ֆուտբոլիստների համար գլխավոր խնդիրը Մխիթարյանին գնդակով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկելն է:
[b]- Ինչպե՞ս գործել Մխիթարյանի դեմ[/b]
- Չեմ կարծում, որ Կապելլոն Հայաստանի հավաքականի առաջատարի դեմ անհատական հսկողություն կսահմանի: Եթե Ռուսաստանի հավաքականը խաղադաշտ դուրս գա հինգ կիսապաշտպաններով, ապա նրանցից երեքը Մխիթարյանի դեմ ավելի զգուշորեն գործելու հրահանգ կստանան: Գլխավորը Մխիթարյանին գնդակով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկելն է: Հակառակ դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:
[b]- Կհարձակվե՞ք խաղի վերաբերյալ կանխատեսում անել:[/b]
- 2:0 հօգուտ տանտերերի: Չեմ ցանկանում վիրավորել հայկական հավաքականին, բայց Ռուսաստանի հավաքականը կարգով գերազանցում է