Զինված հարձակում՝ Պակիստանում․ զոհվել է 2 զինծառայող
Պակիստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Ջամրուդ քաղաքում հարձակում է տեղի ունեցել ՆԱՏՕ֊ի ավտոշարասյան պահակախմբի վրա, որի հետևանքով 2 զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնում է «Доон» թերթը։
Ըստ պարբերականի տվյալների, բեռնատարները միջազգային կոալիցիայի ուժերի բեռով ուղևորվում էին Աֆղանստան։
Նշենք, որ այս շաբաթ ավարտվել է Պակիստանից դեպի Հյուսիսատլանտյան դաշինք բեռների փոխադրման 3֊ամսյա արգելքը։