211652_close_icon
views-count775 դիտում article-date 15:23 21-04-2024

Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել

Azatutyun.am-ի փոխանցմամբ՝ այսօր Պակիստանի արևմտյան Դերա Իսմայիլ Խան քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել մաքսային ծառայության պաշտոնյաների տեղափոխող ավտոմեքենայի վրա, զոհվել է մաքսային տեսուչ, երկու անվտանգության աշխատակից, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է տեղի ոստիկանությունը:

Սա մաքսային ծառայության պաշտոնյաների վրա երկրորդ հարձակումն է վերջին չորս օրում:

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար:

Ոստիկանությունը քննություն է իրականացնում:

Մեկ ամիս առաջ նույն քաղաքում զինվորական շարասյան վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով երկու զինծառայող է զոհվել:

Նմանատիպ նյութեր