Թուրքական բանակում շարունակվում են հրաժարականները
Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած գեներալ-մայոր Մեհմեդ Աքընի հեռանալով թուրքական զինված ուժերի գեներալների թիվը 344-ից նվազել է 343-ի, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1299]Ermenihaber.am[/url]-ը:
Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիայում ծառայող գեներալը թուրքական «Հյուրիյեթին» տված հարցազրույցում ասել է, որ բանակի ղեկավարությունից որև դժգոհություն չունի, իսկ հրաժարականի որոշումն ընդունել է ինքնուրույն:
Աղբյուրի համաձայն` բավարարվել են նաև ռազմական օդաչուների ներկայցարած հրաժարականների դիմումները: Օդաչուների և մնացած սպաների հրաժարականների ընդունումից հետո Թուրքիայի զինված ուժերում գործող սպաների քանակը 39.329-ից նվազել է 39.131-ի:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1299]այստեղ[/url]:


