211652_close_icon
views-count3052 դիտում article-date 17:28 27-11-2021

Ազատագրական շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի հրաժարականները. Արա Զոհրաբյան. news.am

Երեկ՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռռուսաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությամբ արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծվում է սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ՌԴ խորհրդատվական օժանդակությամբ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Հանրապետության հրապարակում Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի հրավիրած հավաքի ժամանակ նշեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, հայտնում է News.am-ը։

Ստորագրող կողմերը հիմնվել են 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության վրա, որի կետերն ի վնաս Հայաստանի խախտված են»,- ասաց Զոհրաբյանը։


Նա հիշեցրեց, որ ադրբեջանական ուժերը չեն մնացել իրենց զբաղեցրած դիրքերում, առաջ են եկել, ընդհուպ ներխուժել են ՀՀ տարածք, գերիներն ու պատանդառված քաղաքացիները չեն վերադարձվել, մինչև վերջերս էլ առաջնագծում ունենք զոհեր։

«Սա նշանակում է, որ մեր անվտանգության հարցը լուծված չէ։ Չգիտենք, թե ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը, երբ սահմանազատման-սահմանագծման հարցը փորձի իրականացվել։ Ազատագրական շարժման նպատակները չեն կարող իրագործվել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող համարձակորեն առաջ տանել հայկական շահի պաշտպանության հարցը»,-հայտարարեց Զոհրաբյանը։

Նա ընդգծեց, դրանից ելնելով Ազատագրական շարժումը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականները։

Այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին բացականչություններով, ծահարություններով, «այո, այո» վանկարկումներով։

«Ազատագրական շարժումը կոչ է անում կուսակցություններին, կազմակերպություններին, անհատներին միավորվել այս երկու պահանջի ներքո»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր