211652_close_icon
views-count1029 դիտում article-date 13:13 03-03-2014

Խոշոր ավտովթար՝ Չինաստանում․ գրանցվել է 10 զոհ

Չինաստանի հյուսիսարևմտյան Հանսու նահանգում խոշոր ՃՏՊ է գրանցվել։ Ավտոբուսը, որի մեջ 61 ուղևոր է եղել, կողաշրջվել է, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 4֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։ Ներկայումս բոլոր տուժած ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։ Նախնական տվյալների համաձայն, վթարի պատճառը տրանսպորտային միջոցի գերբեռնավածություն է հանդիսացել, որը նախատեսված էր 55 ուղևորի համար։

Նմանատիպ նյութեր