Խոշոր ավտովթար՝ Չինաստանում․ գրանցվել է 9 զոհ
Չինաստանի Անհոյ նահանգում ՃՏՊ է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Ճեպընթաց մայրուղու վրա բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 9 զոհ, 2 վիրավոր է գրանցվել։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
ՃՏՊ֊ի պատճառները պարզելու համար հետաքննություն է ընթանում։