Կլիչկոն կոչ է արել մոբիլիզացնել երկրի ողջ բանակը
«ՈՒԴԱՌ» դաշինքի առաջնորդ Վիտալի Կլիչկոն կոչ է արել Գերագույն Ռադային հրահանգել Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությանը մոբիլիզացնել երկրի բանակը:
Միևնույն ժամանակ Կլիչկոն ուղերձով դիմել է Ուկրաինայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Ալեքսանդր Տուրչինովին անհապաղ ուղերձ հղել ՄԱԿ-ին՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի և Ղրիմ ռուսական զորք մտցնելու որոշման հետ:
Կլիչկոն հայտարարել է, որ վստահ է, որ Բուդապեշտյան հուշագիրը ստորագրած պետությունները կկատարեն անվտանգության ապահովման ոլորտում իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները և կկանգնեցնեն ռուսական ագրեսիան:
Բացի այդ, Կլիչկոն կոչ է արել նաև չեղյալ հայտարարել Ղրիմում Սևծովյան նավատորմի առկայության վերաբերյալ համաձայնագիրը:


