«Բորուսիա» - «Նյուրնբերգ». Մխիթարյանը մեկնարկային կազմում է
Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալի «Նյուրնբերգ»-ին: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա խաղի մեկնարկային րոպեներից: Հանդիպումը կկայանա մարտի 1-ին`ժամը 18:30-ին:
Վայդենֆելլեր - Պիշչեկ, Սոկրատիս, Հումմելս, Շմելցեր - Շահին, Կեհլ - Օբամեյանգ, Մխիթարյան, Գրոսկրոյտց - Լևանդովսկի