211652_close_icon
views-count2886 դիտում article-date 08:36 01-02-2014

2013 թվականին Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013թ. հունվար-դեկտեմբերին» վերնագրով զեկույցի համաձայն՝ 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։ Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։ 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու փոխարեն նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր