211652_close_icon

Հայտնի է Ավստրիայում սառեցված ուկրաինացիների բանկային հաշիվների ցուցակը. ԶԼՄ֊ներ

views-count1930 դիտում article-date 10:37 01-03-2014
Die Presse պարբերականը հրապարակել է այն ուկրաինացի քաղաքական գործիչների անունները, որոնց բանկային հաշիվները Ավստրալիայում սառեցվել էր։ Ցուցակում ընդգրկված են Վիկտոր Յանուկովիչն իր Ալեքսանդր որդու հետ, Նիկոլայ Ազարովը, Վիկտոր Պշոնկան, Վիտալի Զախարչենկոն, Միխայիլ Դոբկինը և Ելենա Լուկաշը։ Ավելի վաղ Շվեյցարիայի դաշնային միությունը հրապարակել էր ուկրաինացի քաղաքական գործիչների սառեցված բանկային հաշիվները։ Դրանց թվում էին նաև Վիկտոր Յանուկովիչի և Նիկոլայ Ազարովի անունները։ Հիշեցնենք, որ փետրվարի 28֊ին՝ Դոնի Ռոստովում մամուլի ասուլիսի ժամանակ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ ինքն արտերկրում սեփականություն և բանկային հաշիվներ չունի։

Նմանատիպ նյութեր