5481 դիտում
15:48 25-11-2017
Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցի և Մարսելի «Համազգային» դպրոցի միջև ստորագրվել է հուշագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և պատվիրակության անդամներն այցելել են Մարսել քաղաքի Համազգային դպրոց, ծանոթացել են կրթօջախի պայմաններին և հետևել տեղում կրթական գործընթացի կազմակերպմանը:
Ներկայացնելով «Համազգային» դպրոցի ստեղծման պատմությունը՝ տնօրեն Սեդա Բիբերյանը նշել է, որ այն հիմնադրվել է 1980 թվականին՝ «Համազգային» կրթական և մշակութային ասոցիացիայի կողմից, ֆրանս-հայկական կրթական բազայի հիման վրա: Սկզբում ունենալով միայն նախադպրոցական խումբ՝ կրթօջախը տարեցտարի ընդլայնվել ու ստեղծել է տարրական դպրոց, որն արդեն 1987 թվականից սկսել է գործել որպես հիմնական դպրոց: Սեդա Բիբերյանը նաև ընդգծել է, որ «Համազգային»-ը Ֆրանսիայում գործող միակ դպրոցն է, որտեղ ուսուցանվում է նաև հայերեն: Նշվել է, որ դպրոցն այսօր ունի շուրջ 350 աշակերտ և 44 ուսուցիչ, որոնցից 5-ը հայեր են:
Շնորհակալություն հայտնելով Սեդա Բիբերյանին՝ դպրոցն ու կազմակերպվող կրթական գործընթացը ներկայացնելու համար, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն առանձնակի կարևորել է այն դերն ու նշանակությունը, որ ունի այս կրթօջախը հայապահպանության գործում և, առիթն օգտագործելով, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել կրթօջախին՝ կազմակերպելով ուսուցիչների վերապատրաստման և աշակերտների փոխանակման հարցում:
Այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և «Համազգային» դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի Երևանի Միսաք Մանուշյանի անվան դպրոցը և Մարսելի «Համազգային» դպրոցը պարտավորվել են խրախուսել երկու դպրոցների միջև աշակերտների փոխանակումը, ուսուցիչների և աշակերտների միջև էլեկտրոնային հաղորդակցումը, համատեղ քննարկումների և սեմինարների կազմակերպումը, կնպաստեն փոխադարձ վերապատրաստումների կազմակերպմանը և կփոխանակվեն անհրաժեշտ նյութերով ու տեղեկատվությամբ:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
18:34 17-05-2024
Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի շիրիմներին
3157 դիտում
22:38 01-07-2016
Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը
1084 դիտում
21:30 29-01-2024
Ֆրանսիայում բացվել է դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կնոջ անվան հուշատախտակը
Այս բաժնից
922 դիտում
21:38 15-11-2024
ԱԳ փոխնախարարը գործուղվում է Ֆրանսիա
1501 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
724 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ