Չինաստանում համացանցով երեխաների վաճառքով զբաղվող 1000֊ից ավելի մարդ է ձերբակալվել
Չինաստանում զանգվածային հետաքննության շրջանակներում ավելի քան 1000 չինացիներ են ձերբակալվել, ովքեր համացանցի միջոցով զբաղվել են երեխաների վաճառքով։ Այս մասին փոխանցում է The South China Morning Post֊ը։
Ըստ Չինաստանի բնակչության անվտանգության նախարարության տվյալների, հանցախմբի բացահայտման շնորհիվ 382 երեխա փրկվել է։
Երկրի իրավապահները 27 քաղաքներից ավելի քան 1000 մարդու են ձերբակալել։
Ոստկանությունը հայտնաբերել է կայքեր, որոնք որդեգրման քողի տակ զբաղվել են երեխաների վաճառքով։