ԱՄՆ-ում մարիխուանայի վաճառքով զբաղվող խանութներն օրական 1 մլն դոլարի շահույթ են ունենում
Միայն ԱՄՆ Կոլորադո նահանգում մարիխուանայի վաճառք իրականացնող խանութներն ունենում են օրական 1 մլն դոլարից ավելի եկամուտ: Փորձագետների գնահատականներով՝ եթե այս տեմպով շարունակվի մարիխուանայի վաճառքը, ապա ընթացիկ տարում օրական եկաուտը կգերազանցի 2,34 մլն դոլարի սահմանագիծը:
Կոլորադոյում 1 տարուց ավելի օրենքը թույլատրում էր չափահաս քաղաքացիներին սեփական հողատարածքում աճեցնել մարիխուանա, սակայն խանութնեը, որտեղ օրինականորեն թույլ է տրվում մարիխուանա գնել, սկսեցին աշխատել այս տարվա հունվարից: Ներկա դրությամբ Կոլորադոյում հաշվվում է 30 նման խանութ: