Արթուր Սարկիսովը «Վոլգա»-ի կազմում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով համալրել է «Վոլգա»-ի կազմը, հանդես կգա 7 համարի մարզաշապիկով, հայտնում է նիժնեգորոդյան ակումբի պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում հայ հարձակվողը արդեն հանդես է եկել «Վոլգա»-ի կազմում, իսկ հետո տեղափողվեց Եկատերյնբուրգի «Ուրալ», որի կազմում անցկացրած 13 խաղում խփեց 1 գոլ:
Հիշեցնենք, որ Յուրի Կալիտվինցևի սաները Ռուսաստանի առաջնության 19 տուրից հետո վաստակած 18 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի12-րդ տեղը