211652_close_icon
views-count7226 դիտում article-date 21:26 27-02-2014

«ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen-ը բախվել է Ford-ին. կա 3 վիրավոր

Այսօր` փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց Volkswagen մակնիշի 99 VO 996 համարանիշի ավտոմեքենան բախվել է Ford մակնիշի 34 ML 954 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր