Հաղորդավար Համլետ Ղուշչյանը բուժումը կշարունակի տնային պայմաններում
Հաղորդավար Համլետ Ղուշչյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Նրա խոսքով, Համլետ Ղուշչյանը գտնվում է բավարար, բայց հետինսուլտային վիճակում: «Նա դեռ երկար ժամանակ պետք է իր դեղորայքը ստանա: Համենայնդեպս հիվանդանոցում գտնվելու կարիքը չկա»,- ավելացրեց Անատոլի Գնունին:
Ավելի վաղ Անատոլի Գնունին[b] SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում: Հարցին, թե ինչ ախտանիշներով է տեղափոխվել իրենց մոտ, ասել էր. «Ինքը ունի իր քրոնիկական հիվանդությունները, շաքարային դիաբետ, առիթմիա: Իսկ մեզ մոտ երեկ ընդունվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով»: Անատոլի Գնունին նաեւ նշեց, որ դեռեւս դուրս գրման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դեռ 48 ժամվա ընթացքում պետք է լրացուցիչ ստուգում անցնի, որպեսզի պարզվի՝ ինսուլտի օջախը զարգացել է, թե ոչ»: