2576 դիտում
19:54 14-02-2014
Հաղորդավար Համլետ Ղուշչյանի մոտ ինսուլտ է հայտնաբերվել
Հաղորդավար Համլետ Ղուշչյանը լրացուցիչ հետազոտության է ենթարկվել եւ նրա մոը ինսուլտ է հայտնաբերվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին:
Միաժամանակ ավելացրեց, որ Համլետ Ղուշչյանը տեղափոխվել է պալատ եւ նրա ինքնազգացողությունը կարելի է ասել՝ վատ չէ: Նա «Նաիրի» բժշկական կենտրոնում շարունակում է համպատասխան բուժօգնություն ստանալ:
Ավելի վաղ Անատոլի Գնունին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում:
Հարցին, թե ինչ ախտանիշներով է տեղափոխվել իրենց մոտ, ասել էր. «Ինքը ունի իր քրոնիկական հիվանդությունները, շաքարային դիաբետ, առիթմիա: Իսկ մեզ մոտ երեկ ընդունվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով»: Անատոլի Գնունին նաեւ նշեց, որ դեռեւս դուրս գրման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դեռ 48 ժամվա ընթացքում պետք է լրացուցիչ ստուգում անցնի, որպեսզի պարզվի՝ ինսուլտի օջախը զարգացել է, թե ոչ»:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
16:15 27-02-2014
Հաղորդավար Համլետ Ղուշչյանը բուժումը կշարունակի տնային պայմաններում
25200 դիտում
18:08 26-07-2015
Երևանում ոմն Սամսոնի պատճառով հարսը ծեր եւ ինսուլտ տարած սկեսուրի հետ հայտնվել է փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»