slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տեղի է ունեցել ԵԿՄ նորընտիր վարչության նիստը
211652_close_icon

Տեղի է ունեցել ԵԿՄ նորընտիր վարչության նիստը

views-count1034 դիտում article-date 17:08 26-02-2014
Այսօր տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նորընտիր վարչության նիստը, որի ժամանակ հաստատվել է երկու տարվա աշխատանքային ծրագիրը: Վարչությունում ձևավորվել է թվով 15 աշխատանքային հանձնաժողով: Վարչության բոլոր անդամներն էլ անդամակցում են այս կամ այն հանձնաժողովին` այդ կերպ մասնակցելով կառույցի աշխատանքներին: Վարչության նիստը նաև լիազորել է վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին կազմել նախագահություն: Խնդիրն այն է, որ 121 հոգուց բաղկացած վարչությունը չի կարող մշտապես աշխատող մոբիլ մարմին լինել: Այդ իսկ պատճառով նախագահություն ձևավորելու անհրաժեշտություն կա: Նիստի ավարտին ԵԿՄ նորընտիր վարչության անդամներն ուղևորվել են Էջմիածին` Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու: Հանդիպման ժամանակ ԵԿՄ վարչության նախագահը ներկայացրել է Երկրապահի ստեղծման համառոտ պատմությունն ու անցած ուղին: Գեներալը նշել է նաև, որ 2000 թվականից Հայաստանում պետականորեն նշվում է Երկրապահ կամավորականի օրը, իսկ 2013-ից արդեն պետությունն օրենսդրորեն ճանաչեց երկրապահ կամավորականությանը` ընդունելով «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենք: Ամենայն հայոց կաթողիկոսն էլ հայ ազգի համար անչափ կարևորել է ԵԿՄ ունեցած դերը: Հայրապետը նաև տեղեկացրել է, որ ԵԿՄ վարչության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսուհետ միշտ մայիսի 8-ը` Երկրապահ կամավորականի օրը հատուկ նշվելու է նաև Մայր աթոռում: Հանդիպման ավարտին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը նաև խաչ է նվիրել ԵԿՄ-ին: ԵԿՄ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր