3494 դիտում
15:15 28-02-2017
Կայացավ ԵԿՄ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը, ընտրվել է նախագահություն և ձևավորվել են վարչության հանձնաժողովներ
Այսօր՝ փետրվարի 28-ին, կայացավ ԵԿՄ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը: Վարչությունը, ԵԿՄ կանոնադրությանը համապատասխան, հավանության արժանացրեց ԵԿՄ վարչության նախագահի քառամյա աշխատանքային ծրագիրը, ընտրեց նախագահություն եւ ձեւավորեց վարչության հանձնաժողովներ:
Վարչության նիստի քննարկած կարեւորագույն հարցերից մեկն էլ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների կազմակերպումն էր:
Ըստ այդմ որոշվեց, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 08:30-ին ծաղկադրում կարվի ԵԿՄ վարչության շենքի տարածքում Սպարապետի կիսանդրիի մոտ եւ ի փառս Սպարապետի խաչքարին:
Այնուհետեւ եռասերչունդ երկրապահները կայցելեն Արարատ՝ Սպարապետի օջախում շնորհավորելու նրա ծննդյան օրը: Ժամը 11:00-ին Եռաբլուրում կարվի ծաղկադրում եւ պատանի երկրապահների օրհնության կարգ: Իսկ հիմնական միջոցառումը կկայանա ժամը 12:00-ին՝ Ծիծեռնակաբերդում: Պատանիների երդման արարողությունը կուղեկցվի հանդիսավոր նիստով, որի ժամանակ ելույթ կունենան ԵԿՄ վարչության նախագահը, գործընկեր կառույցների ղեկավարներ, նախարարներ, երեք սերունդների երկրապահներ, մտավորականներ, զոհվածների հարազատներ:
Վարչության նիստով հաստատվեց նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում հաշվետու ընտրական ժողովների անցկացման ժամանակացույցը:
[img]http://shamshyan.com/ups/images/0946383001488280514932613.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1654 դիտում
00:03 09-01-2025
Իրական Հայաստանը և Իրական Տարածաշրջանը․ Փաշինյանը հրապարակել է հերթական ընտանեկան փոդքասթը
2095 դիտում
23:39 08-01-2025
Հրդեհը շարունակվում է տարածվել Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում. Արամ Ա-ն կապվել է համայնքի հետ