Եգիպտոսի Էլ Արիշա քաղաքի մոտ ահաբեկիչները գազատար խողովակի պայթյուն են իրականացրել։ Այս մասին հայտնում է «Մահան» լրատվական գործակալությունը։
Հաղորդած տվյալների համաձայն, հզոր պայթյուն է որոտացել, որը ցնցել է Էլ Արիշայի բոլոր թաղամասերը։
Դեռևս հայտնի չէ, թե որ գազատար խողովակաշարն է պայթեցվել։