211652_close_icon
views-count1558 դիտում article-date 14:16 26-02-2014

Զուրաբ Ժվանիային սպանել են Սաակաշվիլիի ներկայությամբ. ԶԼՄ-ներ

Ավարտվել է Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունը, սակայն դատախազությունն առայժմ չի հրապարակում մանրամասները: Վրացական «Ասավալ-Դասավալ» լրատվական գործակալության պնդմամբ՝ Ժվանիայի սպանության մեջ անմիջականորեն ներքաշված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Թերթը՝ հղում անելով դատախազությունում իր աղբյուրին, հաղորդում է, որ Ժվանիային սպանել են Թբիլիսիի մոտակայքում գտնվող «Շավնաբադ» նախագահական նստավայրում՝ Սաակաշվիլիի և այն ժամանակ Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ, որից հետո նրա մարմինը արկղի մեջ են դրել և տեղափոխել Թբիլիսիի նրա բնակարան և սպանությունը ներկայացրել այլ կերպ: «Կա գաղտնի ձայնագրություն, որի մեջ լսվում է Սաակաշվիլիի ձայնը: Նա ասում է. «Հեռացրեք այս դին և արեք այնպես, ինչպես պայմանավորվել ենք»»,-գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր