Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը ցրել է «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը։ Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքի էջում, հայտնում է РБК֊ն։
Ուկրաինայի մի քանի շրջաններում «Բերկուտի» աշխատակիցներին ստիպել են ժողովրդից ծնկաչոք ներողություն խնդրել։
Նախարարը նշել է, որ փետրվարի 25֊ի համար 144 հրամանի համաձայն, լուծարել է «Բերկուտ» հատուկ ջոկատի ստորաբաժանումը։
Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի դեմ բողոքի ակցիայի ընթացքում «Բերկուտի» աշխատակիցները ուժային գործողություններ են իրականացրել Կիևի կենտրոնի ակցիայի մասնակիցների նկատմամբ։