211652_close_icon
views-count1064 դիտում article-date 21:51 17-02-2014

«Հայռուսգազարդ»-ը պնդում է, որ գազի կալորիականությունը չի փոխվում. տեսանյութ

Գազի որակի վերաբերյալ այրող կասկածները հանգիստ չեն տալիս սպառողներին. ժողովրդական բանահյուսությունն ամեն օր հարստանում է մի նոր պատմությամբ այն մասին, թե գազի կալորիականությունը հատուկ սարքերով միտումնավոր պակասեցնում են, թե վառելիքի մեջ օդի պարունակությունը շատ մեծ է և գազը նախկինի պես չի տաքացնում: Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այսօր գազամատակարար ընկերության ղեկավարներին են փոխանցել մեր բոլոր մտահոգությունները: «Հայռուսգազարդում» հավատացնում են, որ իրենց գազն անարատ է: Պարզապես, ձմռան առաջին երկու ամիսների սաստիկ ցուրտ օրերը ստիպել են սովորականից շատ վառելիք ծախսել: Աղբյուր` [url=http://www.armeniatv.am/hy/news/46547]armeniatv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր